Շվեդիայում անվանափոխել են մի շարք թռչունների անվանումներ, որոնք ռասիստական արմատներ ունեին

17:09 • 21.02.15

Շվեդիայի թռչնագիտական միությունը հանդուրժողականության և էթիկայի նկատառումներով վերանվանել է մի շարք թռչունների անվանումներ, համարելով, որ դրանք վիրավորում են երկրում ազգային փոքրամասնությունների արժանապատվությունը, գրում է Epochtimes.ru-ն:

 

Այդ մասին լրատվամիջոցը տեղեկացել է շվեդերեն լեզվով անվանումների տեղեկատուի պաշտոնական հրապարակումից:

 

Օրինակ, միության աշխատակիցները գտել են, որ Nigerfrinken անվանումը վիրավորական է և բառամիջի niger բառը փոխարինել են շվեդերեն՝ svart բառով, որը չեզոք բնույթ է կրում:

 

Նման քայլից հետո, երկրի թռչնագետները խնդրել են միությանը ներկայացնելու նաև նախկին անվանումը, որպեսզի իրենք պատկերացնեն թե վերանվանված թռչուններից որին նկատի ունեն:

 

 

Շվեդիայում անվանափոխել են մի շարք թռչունների անվանումներ, որոնք ռասիստական արմատներ ունեին