Գազավորված ըմպելիքները կրկին անվանվել են քաղցկեղ առաջացնող արտադրանք
Գազավորված ըմպելիքի սիրահարները պետք է հիշեն` եթե օրական մեկ շիշ կամ ավելի գազավորված ըմպելիք եք օգտագործում, կարող եք հիվանդանալ քաղցկեղով:
Ինչպես գրում է Meddaily-ն` Zee News-ին հղումով, գազավորված ըմպելիքը վտանգավոր է 4-մեթիլիմիդազոլ կանցերոգեն նյութի պարունակության պատճառով, որը կարամելի ներկանյութի չափազանց վնասակար մաս է:
Վերջին հարցման համաձայն` Նահանգներում 6-ից բարձր տարիքի 44-58 մարդ առնվազն մեկ շիշ գազավորված ըմպելիք է օգտագործում օրական: 11 տարբեր խմիչքի վերլուծությունը թույլ է տվել կառուցել քաղցկեղի իրական վտանգի մոդելը նման խմիչքի սիրահարների շրջանում:










