Google-ը թողարկելու է Youtube Kids՝ երեխաների համար նախատեսված նոր բջջային ծառայությունը
Google-ը փետրվարի 23-ին կթողարկի նոր բջջային հավելվածը, որն աշխատելու է Android համակարգով և թույլ է տալու երեխաներին ապահով կերպով տեսանյութեր դիտել Youtube ցանցից, գրում է rbc.ru-ն:
Youtube Kids ծառայությունը անվճար կլինի և թույլ կտա ծնողներին հետևելու թե ինչ պարունակությամբ տեսանյութեր են իրենց երեխաները դիտում:
Այն գործելու է Youtube ծառայությունից բոլորովին անկախ: Սկզբնական շրջանում նոր հավելվածը հասանելի է լինելու միայն ԱՄՆ-ում:
Ծնողների համար նախատեսված կառավարման վահանակները թույլ կտան սահմանափակել տեսանյութեր դիտելու ժամանակը, ինչպես նաև անջատելու տեսանյութեր փնտրելու ֆունկցիան:
Այն ունենալու է տեսանյութերի 4 անվանակարգեր՝ շոու, երաժշտություն, կրթություն և բացահայտումներ:











