Հետազոտողները Մարսի վրա դինոզավրի գանգ են նկատել
Ամերիկացի տիեզերագնացներն ու հետազոտողները, մանրամասն ուսումնասիրելով ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացի լուսանկարները, Մարսի վրա դինոզավրի գանգ են նկատել, հայտնում է Корреспондент-ը։
Նկարի ձախ հատվածի անկյունում երևում է դինոզավրի գանգ։ Նկարը մեծացնելու դեպքում երևում է ավազի մեջ մտած գանգ և պարզ ընդգծված քթանցք։ Ենթադրյալ կենդանու մարմնի այլ մասեր ՆԱՍԱ-ի լուսանկարը թույլ չի տալիս տեսնել՝ ընդհատվելով այն մասում, որտեղ սկսվում է «ակնակապիճը»։
Որոշիչ փաստարկը հօգուտ հետազոտողների, որ լուսանկարում ոչ թե քար է, այլ հենց գանգ, ատամներն են։ Դրանք գույնով և կառուցվածքով շատ են տարբերվում հենց գանգից, գրում է աղբյուրը:










