Twitter-ում տեսանյութեր ձայնագրելու հնարավորություն է հայտնվել

13:56 • 21.02.15

Twitter միկրոբլոգների ցանցում սեփական էջում տեսանյութ հրապարակելու հնարավորություն է հայտնվել: Այդ մասին ասված է համացանցային ընկերության տարածած հաղորդագրությունում, գրում է Russia Today-ը:

 

«Ներկայացնում ենք Twitter-ում տեսանյութերի գործառույթը: Ֆիքսե՛ք ձեր կյանքի ամենատպավորիչ պահերը Twitter-ում տեսանյութերի միջոցով և ցո՛ւյց տվեք դրանք ողջ աշխարհին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Տեսախցիկ ունեցող բջջային հռախոսով տեսանյութ նկարահանելու համար հարկավոր է սեղմել դրա համար նախատեսված հատուկ կոճակը: Նկարահանման ավարտից հետո այն կհրապարակվի միկրոբլոգում:

 

Տեսանյութեր ձայնագրելու գործառույթն արդեն կա Faceboook և Instagram սոցիալական ցանցերում:

 

Twitter-ում տեսանյութեր ձայնագրելու հնարավորություն է հայտնվել