Աշխարհի չորրորդ թենիսիստուհին չի մասնակցի Դոհայի մրցաշարին

19:29 • 22.02.15

Ռումինացի Սիմոնա Հալեպը, ով երեկ՝ փետրվարի 21-ին դարձել է Դուբայի մրցաշարի հաղթող, հրաժարվել է Դոհա–Պրիեմիերի մասնակցությունից։

Աշխարհի չորրորդ թենիսիստուհին վնասվածք է ստացել, ինչի մասին հայտնել էր երեկվա հանդիպումից հետո։