ճապոնական ռոբոտը մարզիկին սնունդ է մատակարարում վազքի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)

13:17 • 22.02.15

Ճապոնական Kagome կետչուպ արտադրող ընկերությունը  Maywa Denki արվեստի ստուդիայի հետ համատեղ կառուցել է շարժական ռոբոտ, որն ամրացվում է մարզիկի գլխին և վազելու ընթացքում նրան լոլիկներով է կերակրում, գրում է Gizmodo-ն:


Շուրջ 8 կգ կշռող Tomatan ռոբոտը կրում էր ընկերության աշխատակից Շիգենորի Սուզուկին, ով մասնակցում էր փետրվարի 21-ին մեկնարկած Ճապոնիայի Մարաթոնի ժամանակ:


Ընկերությունը մեկնաբանել է, որ այն օգնում է հեղուկ և սնունդ տալ մարզիկին, որպեսզի նա հաղթահարի հոգնածության և սովի զգացումը:


 


 

ճապոնական ռոբոտը մարզիկին սնունդ է մատակարարում վազքի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)