Մարաշում վրաերթի ենթարկված 8 ամսական երկվորյակ եղբայրներից ողջ մնացածը հիվանդանոցում մահացել է

17:56 • 22.02.15

Հիվանդանոցում մահացել է Մարաշում վրաերթի ենթարկված 8 ամսական եղբայրներից ողջ մնացածը. այս մասին  Tert.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 4 հոգու, այդ թվում՝ 8-ամսական երկվորյակ եղբայրներին։

Հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածները շպրտվել և բախվել էին թաղապետարանի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի ճաղավանդակներին:  Երեխաներից մեկը մահացել էր, 3 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում էին:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից ավելի ուշ մանրամասներ էին տրամադրել և հայտնել, որ ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։