Գիտնականները 1.000 տարվա արձանի մեջ մեդիտացիա անող վանականի են հայտնաբերել (լուսանկարներ)
Հոլանդացի գիտնականները համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով 11-12-րդ դարերին թվագրվող Բուդդայի արձանի ներսում հայտնաբերել են մեդիտացիոն վիճակում գտնվող վանականի մնացորդներ:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, մասնագետները մանրամասնել են, որ վանականը մումիֆիկացվել է նախքան արձանի ներսում տեղադրվելը:

Նրանց նաև հաջողվել է պարզել, որ տվյալ վանականը բուդդիստ Լյուքուանն է (Liuquan): Այժմ մումիան տեղափոխվել է Բուխարեստ, որտեղ այն կցուցադրվի Հունգարիայի բնության պատմության թանգարանում` մինչ 2015թ. մայիսը:

Հետաքրքրական է, որ բազմաթիվ բուդդիստներ հավատում են, որ Լյուքուանն իրականում մահացած չէ, այլ ընդամենը գտնվում է մեդիտացիոն վիճակում:











