Առաջիկայում հնարավոր կլինի երեխաներ ստանալ մարդկանց մաշկից
Daily Mail-ը հայտնում է, որ Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտարարել են երկու տղամարդու մաշկից ձվաբջիջ ստանալու հնարավորության մասին:
Շուտով կարող են իրականություն դառնալ առանց մոր, երկու մայր կամ երկու հայր ունցող երեխաները: Աղբյուրը գրում է, որ սա հույս է անպտուղ, ինչպես նաև՝ միասեռական զույգերի համար: Դա հնարավոր կլինի՝ սերմնահեղուկի ու ձվաբջջի փոխարեն պարզապես երկու չափահաս մարդկանց մաշկն օգտագործելով:
Այս շրջադարձային «նախագծովի» երեխաներին կարելի է սպասել արդեն երկու տարուց: Հայտնի է, որ Քեմբրիջի համալսարանի և Իսրայելի Ուայսմանի ինստիտուտի մասնագտները արդեն իսկ օգտագործել են հինգ հոգու մաշկը՝ ոչ ավանդական ճանապարհով «էմբրիոն» ստանալու համար:










