Brabus-ը կներկայացնի նոր S63 850 Biturbo կուպե ավտոմեքենան (լուսանկարներ)
Brabus ընկերությունը Ժնևում կներկայացնի իր նոր S 63 850 Biturbo կուպե ավտոմեքենան, որն ունի 838 ձիաուժ հզորություն և կարող է զարգացնել անհավանական՝ շուրջ 350 կմ/ժ առավելագույն արագություն, գրում է autoexpress.co.uk-ը:
Այն ունի յոթաստիճան ավտոմատ փոխանցման տուփ և 6 լիտրանոց V12 շարժիչ: Մեքենայի դիզայնը հատուկ հարմարեցված է առավելագույն աէրոդինամիկա ապահովելու համար:
Նորույթն ստացել է Brabus-ի ավանդական սև կաշվե նստելատեղեր և ներքին հարդարանքի աքսեսուարներ:
Գնի մասին դեռևս ոչինչ չի նշվում, սակայն նկատի ունենալով S կարգի մեքենաները, ըստ աղբյուրի, այն, հավանաբար, կարժենա շուրջ 300 000 դոլար:















