Բարի գալուստ «Ֆեյսբուք սիթի». Ցուկերբերգը մտադիր է փոքր քաղաք հիմնել (լուսանկարներ)
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի հիմնադիր ու գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը մտադիր է ընկերության Սան Ֆրանցիսկոյում գտնվող գրասենյակի հարևանությամբ փոքր քաղաք կառուցել:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հայտնի է, որ այն նախատեսված է լինելու ընկերության 10.000 հոգանոց աշխատուժի համար:

Քաղաքը կկառուցվի 200 հեկտար մակերեսով տարածքի վրա և կունենա տներ, լայն ճանապարհներ, սուպերմարկետներ, հյուրանոցներ: Դրանցում կկարողանան բնակություն հաստատել Facebook-ի աշխատողներն ու նրանց ընտանիքները:

Հայտնի է, որ Ցուկերբերգն արդեն 400 մլն դոլարի ներդրում է արել այս նախագծում, ինչպես նաև ընտրել է գլխավոր ճարտարապետին:












