Honda-ի ղեկավարը հրաժարական է տալիս. Financial Times
Տականոբու Իտոն կլքի Honda Motor ընկերության նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times թերթին: Ինչպես նշում է թերթը, Honda-ն Ճապոնիայում երրորդ խոշոր ավտոարտադրողն է:
Իտոյին, ով ընկերությունում է աշխատել 1978 թվականից, կփոխարինի Honda-ի ևս մեկ վետերան Տակահիրո Հատիգոն: Նա նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնին կանցնի հունիսի վերջին: Ինչ վերաբերում է Իտոյին, ապա նա կմնա ընկերության տնօրենների խորհրդում որպես տնօրեն և խորհրդական:
Թերթը նշում է, որ Honda-ի ղեկավարությունում փոփոխությունը տեղի է ունենում վաճառքների ցածր ցուցանիշների և ավտոմեքենաների հետկանչի ֆոնին:










