Samsung Galaxy S6 և HTC One. համաշխարհային առաջատարների նոր սմարթֆոնները կներկայացվեն մարտին (լուսանկարներ)
Բարսելոնայում մարտի մեկին կայանալիք Mobile World Congress-ի ժամանակ աշխարհին կներկայացվեն երկու համաշխարհային առաջատարի նոր սմարթֆոնները:
Ինչպես գրում է Business Insider-ը` HTC-ն և Samsung-ը կներկայացնեն իրենց առաջատար հեռախոսները: Թեև համաշխարհային ներկայացմանը հաշված օրեր են մնացել, համացանցում որոշ լուսանկարներ են տարածվել` ցույց տալով, թե ինչ տեսք կարող են ունենալ նորույթները:
Samsung-ի Galaxy S6 սմարթֆոնը երկու տարբերակ կունենա` մետաղական և կոր էկրանով: Այն նման է անցյալ աշնանը ներկայացված Galaxy Note Edge-ի ավելի փոքր տարբերակին:




HTC-ն ակնհայտորեն չի ներկայացրել իր նոր սմարթֆոնը, ինչպես Samsung-ը, սակայն այն ևս մի քանի անգամ հայտնվել է համացանցում: Որոշ տեղեկությունների համաձայն` նոր One-ը բավականին նման է լինելու անցյալ տարի թողարկված մոդելին, բայց համալրված ավելի որակյալ տեսախցիկով և ավելի արագ պրոցեսորով:











