Apple-ը ներկայացրել է մաշկի տարբեր գույներով Emoji-ներ

11:45 • 24.02.15

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը թարմացրել է OS X 10.10.3 beta օպերացիոն համակարգի Emoji «սմայլիկները»` դրանցում ավելացնելով նոր նշաններ:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Emoji-ի նոր տարբերակում հայտնվել են մաշկի տարբեր երանգներ ունեցող նշաններ: Ընդհանուր առմամբ՝ ներկայացված է մաշկի 6 երանգ:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հանրահայտ Siri ձայնային ծառայությունը, որը ներդրված է Apple ընկերության iOS օպերացիոն համակարգում, կկարողանա ռուսերենով տրված հրահանգները հասկանալ 8.3 beta 2 տարբերակում:

 

Հայտնի է, որ ռուսերենից զատ ծառայությունը կհասկանա նաև հոլանդերենով, դանիերենով, պորտուգալերենով, շվեդերենով ու թուրքերենով տրված հրահանգները:

Apple-ը ներկայացրել է մաշկի տարբեր գույներով Emoji-ներ