Քաղցկեղի առկայությունը հնարավոր կլինի պարզել հատուկ հաբերի միջոցով. հետազոտություն

19:11 • 24.02.15

Daily Mail-ը փոխանցում է ամերիկացի գիտնականների հայտարարությունը, թե գուցե առաջիկայում հանարավոր լինի մարդկանց մոտ քաղցկեղի առկայությունը ճշտել հաբերի միջոցով:

 

Ըստ աղբյուրի՝ Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանի գիտնականներն աշխատում են հաբերի վրա, որոնք թույլ կտան արյան թեստ անցկացնել և պարզել՝ արդյո՞ք այս կամ այն մարդը քաղցկեղ ունի, թե՞ ոչ: ԴՆԹ-ի մասնիկներ պարունակող հաբերը արյան մեջ գնդիկների կբաժանվեն և քաղցկեղածին բջիջներին կստիպեն սպեցիֆիկ սպիտակուց արձակել արյան մեջ, ինչն էլ համապատասխան հուշումներ կանի գիտնականներին:

 

Նման հաբերը փոխարինելու կգան ցավոտ պրոցեդուրաներին: Հաբերը, որոնց մասին համալսարանի գիտնականները խոսել էին դեռ երկու տարի առաջ, այնքան զգայուն կլինեն, որ թույլ կտան քաղցկեղ կանխորոշել անգամ ամենավաղ փուլերում:

Քաղցկեղի առկայությունը հնարավոր կլինի պարզել հատուկ հաբերի միջոցով. հետազոտություն