ՀԱՀ-ում փղերին սովորեցնում են հոտառությամբ գտնել պայթուցիկ սարքերը

17:44 • 24.02.15

Հարավաֆրիկյան Հանրապետության ռանչոներից մեկում կենդանիներ վարժեցնողները ԱՄՆ-ի զինված ուժերի փորձագետների աջակցությամբ փղերին սովորեցնում են հոտառությամբ հայտնաբերել պայթուցիկ հեղուկներ, ականներ, ինչպես նաև որսագողերին, գրում է РИА Новости-ն։
 

«Փղերը հրաշալի հոտառություն ունեն։ Ապա հիշեք մամոնտներին. նրանք ստիպված էին սնունդ փնտրել սառույցի տակ»,- պատմել է ռանչոյի աշխատակից Շոն Հենսմանը։


ԱՄՆ զինված ուժերի գիտահետազոտական բաժնի գլխավոր գիտաշխատող Սթիվեն Լիի խոսքով՝ փղերը, ի տարբերություն, շների, անընդհատ վարժեցման կարիք չունեն, նրանք ավելի լավ են հիշում կոնկրետ հոտը և ճանաչում այն։


Հետազոտողները շարունակում են ուսումնասիրել, թե այդ կենդանիներից որոնք են ավելի լավ կատարում հանձնարարությունները։


Գիտնականները մտադիր չեն փղերին օգտագործել ռազմական գործողություններում։ «Մենք կարող ենք ուղարկել անօդաչու ռոբոտներ՝ հոտերը հավաքելու և փղերի մոտ գնահատման բերելու համար»,- նշել է Լին։

 

ՀԱՀ-ում փղերին սովորեցնում են հոտառությամբ գտնել պայթուցիկ սարքերը