Ճապոնացիները թևկապի տեսքով ջերմաչափ են ստեղծել
Տոկիոյի համալսարանի գիտնականները ստեղծել են ուշագրավ սարք, որն իրենից ներկայացնում է ճկուն թևկապի տեսքով ջերմաչափ:
Ինչպես նշում է ria.ru-ն, սարքն ունի 30 սմ երկարություն և 18 սմ լայնություն: Այն գործում է օրգանիկ տարրերի հիման վրա, ինչպես նաև ունի արևային մարտկոցներ:
Նորարարական ջերմաչափը համալրված է ձայնային ծանուցման հնարավորությամբ, ինչպես նաև կարողանում է չափել զարկերակի հաճախականությունը:
Ճապոնացիների ստեղծած սարքն անլար է ու բավական մատչելի: Դրա պաշտոնական շնորհանդեսը կկայանա փետրվարի վերջին` Սան Ֆրանցիսկոյում:











