Volkswagen-ը ցուցադրել է Passat Alltrack լիաքարշակ արտաճանապարհայինը (լուսանկարներ)

21:12 • 24.02.15

Volkswagen  ավտոկոնցեռնը Ժնևի ավտոսրահում կներկայացնի լիաքարշակ համակարգով արտաճանապարհայինը` Passat Alltrack-ը:


Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն` Passat Alltrack մոդելում տեղադրված է 4motion լիաքարշակ համակարգը, որն արտադրողի հաղորդմամբ` գրեթե ամբողջությամբ բացառում է քարշային ուժի կորուստը: Մեքենան հասանելի կլինի 5 տարբերակով` 150, 190, 240 ձիաուժ հզորությամբ դիզելային և 150 կամ  220 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչներով:


Passat Alltrack-ն ստեղծվել է 8-րդ սերնդի Passat-ի հիման վրա: Տեղեկատվական-ժամանցային համակարգերի շարքում են Active Info Display ինտերակտիվ վահանակը, Head-up էկրանը, դիմացի ապակու վրա տեղեկատվության նախագծումը, Media Control ժամանցային համակարգը և Front Assist հեռակառավարման համակարգը:


Ժնևի ավտոսրահը, որում կներկայացվի Volkswagen Passat Alltrack մոդելը,  անցկացվելու է մարտի 5-15-ն ընկած ժամանակահատվածում: 

 

 

Volkswagen-ը ցուցադրել է Passat Alltrack լիաքարշակ արտաճանապարհայինը (լուսանկարներ)