Ավստրիայում 3 տղամարդ բիոնիկ ձեռք է ստացել, որը կառավարվում է մտքով (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրիայում բժշկության պատմության մեջ առաջին անգամ հաջողությամբ ավարտվել է 3 տղամարդկանց բիոնիկ վերին վերջույթների վիրահատությունը, որի արդյունքում նրանք այժմ կարողանում են կառավարել պրոթեզներն իրենց մտքով, գրում է euronews.com-ը:
Նշվում է, որ տղամարդկանց ոտքերից դեպի ձեռքեր փոխպատվաստվել են նյարդեր և մկաններ, և նրանց սովորեցրել են, թե ինչպես կարող են կառավարել դրանք իրենց մտքով՝ պատկերացնելով, որ ձեռքեր ունեն և կատարում են այս կամ այն շարժումը:
Բժիշկ Օսկար Ասցմանը բացատրել է, որ վիրահատության մասնակիցներն այն անձինք են, ովքեր նախկինում ձեռքեր են ունեցել, որոնք չեն գործել։
Նորարարական վիրահատության մասին մանրամասնորեն տեղեկություններ է հրապարակել The Lancet առցանց բժշկական ամսագիրը:















