Գիտնականները կահույք են ստեղծել, որն ինքն իրեն է հավաքվում (տեսանյութ)
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտող գիտնականները տեխնոլոգիա են մշակել, որի շնորհիվ կահույքն ունակ կլինի ինքն իրեն հավաքվել:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` Sky News-ին հղումով, բավական է հատուկ աթոռը ջրի մեջ ընկղմել, և մագնիսով համալրված մասնիկները ինքնուրույն միանում են իրար ճիշտ հաջորդականությամբ:
Մշակումների ներկա փուլում դիզայներական կահույքի կոնցեպտը բաղկացած է 6 մասնիկից, իսկ կահույքի հավաքումը տևում է 7 ժամ: Հետաքրքիր է, որ բարդ ու երկարատև հավաքման գործընթացին հակառակ հավաքված կահույքի երկարությունը կազմում է ընդամենը 15 սմ:
Գիտնականները հիմա աշխատում են յուրքանչյուր մասնիկ փոխանակելի դարձնելու ուղղությամբ: Դա ժամանակ կխնայի մասնիկները հաջորդականությամբ հավաքելու համար:










