Google-ն իր բլոգներում կարգելի պոռնոգրաֆիկ և մերկ լուսանկարները
Google ընկերությունը սահմանափակումներ կմտցնի մերկ և պոռնոգրաֆիկ նկարների համար իր սեփական Blogger ծառայությունում, գրում է Интерфакс-ը։
Օգտատերերին տրվել է մեկ ամիս ժամանակ նման բնույթի նկարները հեռացնելու կամ հասանելիությունը փակելու համար։ Պաշտոնապես արգելքն ուժի մեջ կմտնի մարտի 23-ից։
Նախկինում Google-ը թույլ էր տալիս բլոգներում տեղադրել լուսանկարներ և տեսանյութեր, որոնք պարունակում էին «մերկություն և սեքսուալ ակտիվություն»։ Ընդ որում՝ բլոգերներին խնդրում էին նշել «մեծահասակների համար»։
Բացի այդ, արգելվում էր տեղադրել մարդկանց պոռնոգրաֆիկ բնույթի նկարներ, որոնք արվել էին առանց նրանց համաձայնության։










