Միջազգային տիեզերակայանից 7 ժամով բաց տիեզերքում հայտնված տիեզերագնացները «սելֆիներ» են արել (լուսանկարներ)
Միջազգային տիեզերակայանից 7 ժամ տևողությամբ առաքելություն իրականացնելու նպատակով բաց տիեզերքում հայտնված տիեզերագնացներ Բարի Վիլմորը և Թերի Վիրթսը «սելֆիներ» են արել (ինքնալուսանկար), որոնք արագորեն տարածվել են համացանցում, գրում է Daily Mail-ը:
Լուսանկարներից մեկը, որտեղ երևում է տիեզերագնացը, միջազգային կայանը և երկրագունդը՝ ՆԱՍԱ-ի Facebook-ի էջում արժանացել է ավելի քան 55 000 մարդու «հավանությանը»:
Միջազգային տիեզերակայանը թողարկվել է 1998-ին և ունի 5 սենյականոց բնակարանի չափով բնակելի տարածք։
Տիեզերագնացներ Բարի Վիլմորը և Թերի Վիրթսը (աջից)



Ռուս տիեզերագնաց Անտոն Շկապլերովը և Թերի Վիրթսը

Օդաչու և ինժեներ Սամանթա Քրիստոֆորետտին սպասում է, որ դիմավորի տիեզերագնացներին: Նա առաջին իտալացի կինն է տիեզերքում:




















