Samsung-ը պաշտոնապես ցուցադրել է Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնները (լուսանկարներ)

20:33 • 25.02.15

Samsung ընկերությունը պաշտոնական կայքում ցուցադրել է  Galaxy S6 և Galaxy S6 Edge  կոնցեպտները:
Ինչպես գրում է Корреспондент-ը` մոդելները, որոնք  պատրաստվել են մոնոլիտ ապակե կաղապարից, եռակողմ պտտվող էկրան և առաջնամասում ստերեո բարձրախոսներ ունեն:


Ավելի վաղ հրապարակված բնութագրիչների համաձայն` ներկայացված հեռախոսները աշխատելու են Samsung Exynos 7420 ութամիջուկ 64 բիթային պրոցեսորի հիման վրա: Սմարթֆոնները համալրված կլինեն նաև 3 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ և նոր 5.1 դյույմ  QHD էկրանով` 2560 x 1440 պիքսել կետայնությամբ:


Երկու հեռախոսն էլ թողարկվել են Android OS Lolipop-ի 5-րդ տարբերակի հիման վրա: Պաշտոնապես Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնները  կներկայացվեն մարտի 1-ին` Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress 2015-ի ժամանակ:

 

 

Samsung официально показала концепт Galaxy S6

 

 

 

 

 

Samsung-ը պաշտոնապես ցուցադրել է Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնները (լուսանկարներ)