Հայտնի են դարձել աշխարհի ամենաապահով ավտոմեքենաների մակնիշները
J.D. Power ամերիկյան մարքեթինգային ընկերությունն իր հետազոտությունն է կատարել՝ պարզելու մոլորակի ամենաապահով ամվտոմեքենաները՝ ըստ մակնիշների:
«Գազետա»-ի փոխանցմամբ՝ առաջատարը Lexus-ն է. այս մակնիշի թողարկած մեքենաներում ամենաքիչ անսարքություններն են գրանցվում շահագործման ժամանակ՝ 89 հնարավոր 177-ից:
Երկրորդ տեղում է Buick-ը՝ 100 մեքենայի հաշվով 110 անսարքություն ցուցանիշով: 100 մեքենայի համար 111 անսարքություն ցուցանիշով երրորդ մակնիշը Toyota-ն է:
Որոշակի դասերում ամենաապահովը ճապոնական և ամերիկյան մակնիշներն են (այդ թվում՝ GM և Toyota): Բացառություն են կազմում Mercedes-Benz E-Classճը և GLK-ը. նրանք առաջատարներ են պրեմիում դասի միջին չափերի ավտոմոբիլների և քրոսովերների շարքում: Kia Sportage-ը համարվել է լավագույնը ենթակոմպակտ արտաճանապարհային մեքենաների թվում:
Ամենաշատ թվով դեֆեկտներ ունեն Fiat-ի մեքենաները. 273-ը 100 մեքենայի հաշվով:










