Դդմի սերմեր և այլ ուտելիք, որ բարձրացնում են տրամադրությունը. հետազոտություն

19:11 • 26.02.15

Վատ տրամադրությո՞ւն ունեք: Այդ դեպքում դդմի ու եղեսպակի սերմեր կերեք. խորհուրդ է տալիս բրիտանական Daily Mail-ը՝ վկայակոչելով նոր հետազոտությունը:

 

Ավելին՝ ըստ հետազոտության՝ դդմի սերմերը տրամադրությունը բարձրացնելու ամենալավ միջոցն են բոլոր ուտելիքներից:

 

Տրամադրություն բարձրացնող այլ ուտելիքների թվում են՝ սաղմոնը, ձուկը, սիսեռը, ծնեբեկը: Առհասարակ՝ բոլոր սերմերը և ընդեղենը ավելի լավ են նպաստում լավ ինքնազգացողությանը, քան թխվածքները, քաղցրեղենը, շոկոլադը: Չնայած դրան՝ տասը կանանցիզ յոթը և տասը տղամարդուց երկուսը հենց քաղցրեղենին են «դիմում», երբ սթրես են տանում կամ ցանկանում են բարձրացնել իրենց տրամադրությունը:

 

Պարզվել է նաև, որ մարդկանց կեսից ավելին անառողջ «սփոփիչ» սնունդ է օգտագործում, երբ ցանկանում է բարձրացնել տրամադրությունը, և միայն 28 տոկոսն է դիմում ընկերներին կամ ընտանիքի անդամներին:

 

Հետազոտությունը անցկացրել է Tilda բրինձարտադրող ընկերությունը՝ 2,000 մարդու մասնակցությամբ հարցման հիման վրա:

 

Դդմի սերմեր և այլ ուտելիք, որ բարձրացնում են տրամադրությունը. հետազոտություն