Աֆղանստանում ձյան տեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 124-ի (լուսանկարներ)
Աֆղանստանում ձնահյուսի հետևանքով առնվազն 124 մարդ է մահացել։ Փրկարարական աշխատանքները երկրում շարունակվում են, զոհերի թիվը կարող է ավելանալ, գրում է Корреспондент-ը։
Արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները փորձում են ձյան տակից դուրս բերել ողջ մնացածներին։
Ձնով ծածկված են Աֆղանստանի հյուսիս-արևելքում 4 նահանգների տները։ Առավել շատ տուժել է Փանջշեր նահանգը։




















