ՌԴ դատախազությունը կասկած է հայտնել «Վնուկովոյում» և «Շերեմետևոյում» ռենտգենյան սարքերի անվտանգության առիթով
Ռուսաստանի «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ուղևորներին ստուգելու համար օգտագործվող ռենտգենյան սարքերը չեն անցել մարդկանց առողջության համար անվտանգության հետ կապված ստուգումը, գրում է interfax.ru-ն:
«Մոսկվայի «Վնուկովո» և «Շերեմետևո» ավիահանգույցներում պարզվել է, որ ավելի քան երկու տարի «Росгранстрой» դաշնային պետական հաստատությունն օգտագործում է ստուգող սարքավորումներ՝ առանց դրանց սանիտարա-համաճարակային պահանջներին և արտոնագրի պայմաններին համապատասխանելու մասին եզրակացության»,- interfax.ru-ին հայտնել են Մոսկվայի միջշրջանային տրանսպորտի դատախազության մամուլի ծառայությունից:
Դատարանի որոշմամբ՝ «Росгранстрой»-ը մեղավոր է ճանաչվել վարչական իրավախախտման համար, նշանակվել է 70 հազար ռուբլու չափով տուգանք:










