Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարող է առաջադրվել Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում

16:51 • 26.02.15

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սոլ Քեմփբլը կարող է 2016 թվականին առաջադրել իր թեկնածությունը Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում, գրում է gazeta.ru-ն:

 

Նշվում է, որ նա կարող է առաջադրվել Պահպանողականների կուսակցությունից:

 

Քեմփբլը դեռ չի կայացրել վերջնական որոշում։ Սակայն նա ընդգծել է, որ քաղաքապետի պաշտոնում իր գլխավոր նպատակներից մեկը կլինի Լոնդոնի արվարձաններում կյանքի բարելավումը: