Apple-ին պարտավորեցրել են 500 մլն դոլար վճարել արտոնագրերի մասին օրենքը խախտելու համար

12:09 • 26.02.15

ԱՄՆ Տեխաս նահանգի դատարանը պարտավորեցրել է Apple ընկերությանը 532,9 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել Smartflash ընկերությանը՝ արտոնագրերի մասին օրենքը խախտելու համար, հաղորդում է ТАСС-ը:

 

Որոշումը, որ Apple-ը, օրենքը խախտելով, օգտագործում է Smartflash-ի երեք արտոնագիր, կայացրել է ատենակալների դատարանը:

 

Apple-ի փաստաբաններն արդեն հայտնել են, որ կբողոքարկեն որոշումը:

 

Դատական գործընթացի ժամանակ պարզվել է, որ Apple-ն օգտագործել է Smartflash-ի արտոնագրած տեխնոլոգիաներն iTunes-ում: Արտոնագրերը վերաբերում են տեսանյութեր, աուդիոֆայլեր ու խաղեր ներբեռնելու համար էլեկտրոնային վճարումների համակարգերին:

 

Apple-ին պարտավորեցրել են 500 մլն դոլար վճարել արտոնագրերի մասին օրենքը խախտելու համար