Միհրան Պողոսյանը և Սերբիայի իր գործընկերը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

16:10 • 26.02.15

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սերբիայի Հանրապետության Բելգրադ  քաղաքում:

 

ՀՀ ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակում այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` կողմերի միջև համագործակցության հիմքերի ստեղծման, փոխադարձ կապերի ամրապնդման, համատեղ աշխատանքների համակարգման և իրականացման նպատակով:


Փաստաթղթի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որը ողջամիտ ժամկետում կմշակի և կողմերի հաստատմանը կներկայացնի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Սերբիայի Հանրապետության հարկադիր կատարողների ազգային պալատի միջև համագործակցության  միջոցառումների ծրագիր:


Նախատեսվելիք միջոցառումների ցանկի նախանշման և հստակեցման նպատակով կապահովվեն նաև կողմերի միջև փոխադարձ այցելություններ և աշխատանքային քննարկումներ: