3D տպիչով ռեակտիվ շարժիչ է տպվել (տեսանյութ)
Ավստրալացի գիտնականներն ու տեխնիկներն առաջինն են աշխարհում, որոնց հաջողվել է 3D տպիչով աշխատող ռեակտիվ շարժիչ տպել:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Մոնաշի համալսարանն ու Amaero ընկերությունը պայմանագիր են կնքել ֆրանսիական Safran ավիատիեզերական ընկերության հետ, որի շրջանակներում ֆրանսիական բրենդն ավստրալացիներին է տրամադրել անհրաժեշտ սարքավորումները:
Նշվում է, որ գիտնականները շարժիչի հիմնական 14 դետալները տպել են տիտանից, ալյումինից ու նիկելից: Նախագիծն ավարտելու համար մասնագետներից պահանջվել է 1 տարի: Հետաքրքրական է, որ շարժիչի տպման գործընթացը խլել է ընդամենը 30 օր:
Ավստրալացիները պատրաստել են շարժիչի 2 օրինակ, մեկը ցուցադրված է Մելբուռնի «Ավալոն» օդանավակայանում, իսկ մյուսը` ֆրանսիական Տուլուզ քաղաքում: Հետագայում մասնագետները մտադիր են շարժիչի առանձին մասերը փորձարկել թռիչքային պայմաններում:










