Վրացի ուսանողներն իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային՝ ՌԴ-ն անվանելով իրենց ընդհանուր թշնամի (տեսանյութ)
Թբիլիսիի Ազատ համալսարանի ալիքում հրապարակվել է «Ուսանողական ոչ՝ շրջափակմանը» անվանումով տեսանյութ։
Իրենց ուղերձում երիտասարդները հիշում են 1921-ին Վրաստանի՝ ուժով ԽՍՀՄ-ին միանալը, ուկրաինական Հոլոդոմորը 1933-ին և այլն, գրում է Обозреватель-ը։
«Մեր ընդհանուր թշնամին բազմիցս ապացուցել է, որ խաղաղությունն ամբողջ աշխարհում սպառնալիքի տակ է։ Խաղաղության սպառնալիքը եղել է մինչ մեր լույս աշխարհ գալը և դեռևս շարունակվում է»,- նշվում է ուղերձում։
Ուսանողները շնորհակալություն են հայտնել Ուկրաինային՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում իրենց աջակցելու համար։
«Այժմ ձեզ մոտ պատերազմ է։ Եվ երբ դուք պատերազմի մեջ եք, մենք չենք կարող խաղաղության մեջ ապրել»,- նշում են ուսանողները։










