Նախորդ շաբաթ թեժ գծին ստացվել է 152 զանգ, 128-ին տրվել է լուծում. Երևանի քաղաքապետարան

16:20 • 26.02.15

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 152 հեռախոսազանգ:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 128-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 24 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:


Մայրաքաղաքի վարչական շրջաններում «թեժ գծերի» հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 34 հեռախոսազանգ, որոնցից 24-ին լուծում է տրվել, իսկ 10-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: