Կրասնոկամսկի բնակիչները խնդրում են քաղաքը «Պուտին» վերանվանել

14:00 • 26.02.15

Ռուսաստանի Պերմի երկրամասի Կրասնոկամսկ քաղաքի բնակիչները հանդես են եկել քաղաքը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին վերանվանելու առաջարկով, գրում է gazeta.ru-ն:

 

Համապատասխան փաստաթուղթը հայտնվել է «Ռուսական հասարակական նախաձեռնության» կայքում:

 

«Նման բարձր անունով քաղաքը դատապարտված է բարգավաճման: Իշխանություններն ուղղակի պարտավոր կլինեն լուծել մաքուր ջրի, ճանապարհների, զբոսայգիների, մանկապարտեզների, ենթակառուցվածքի և այլ հրատապ խնդիրների հետ կապված հարցերը»,- ասված է նախաձեռնության մեջ:

 

Դեռ տվյալ առաջարկի համար քվեարկել է ինը մարդ, սակայն քաղաքային իշխանությունների մակարդակով որոշումը քննարկելու համար պահանջվում է 3.541 ձայն: Քվեարկությունը կավարտվի 2015 թվականի ապրիլի 11-ին: