Lizard Squard-ից հաքերները կոտրել են Lenovo-ի կայքը
Lizard Squad խմբի հաքերները հարձակում են գործել չինական Lenovo համակարգչային ընկերության կայքի վրա, գրում է gazeta.ru-ն:
Մի քանի ժամ առաջ ընկերության կայք մուտք գործելիս հնչել է «Breaking Free» երգը «Հիանալի մյուզիքլ» ֆիլմից: Որոշ ժամանակ անց կայքը սկսել է աշխատել սովորական ռեժիմով: Այժմ Lenovo-ի կայքը կրկին անհասանելի է:
Կոտրված էջին նշվում է, որ «սա Քինգի և Գոդֆրիի՝ Lenovo-ի կայքի նոր և ավելի լավ տարբերակն է»:
Քինգն ու Գոդֆրին Lizard Squad հաքերային խմբավորման մասնակիցներ են: Թե արդյոք իրականում այդ հաքերները ներգրավված են կիբերհարձակման մեջ՝ դեռ հայտնի չէ:










