Microsoft-ը պատրաստվում է մոտ 9.000 աշխատակցի հեռացնել իրեն պատկանող Nokia-ից

13:26 • 26.02.15

Microsoft ընկերությունը պատրաստվում է մոտ 9 հազար աշխատակցի հեռացնել իրեն պատկանող Nokia-ից, գրում է gazeta.ru-ն:

 

Բացի այդ՝ Microsoft-ը պատրաստվում է մի քանի գործարան փակել Պեկինում և հարավ-արևելյան Դունգուան քաղաքում: Փակվող ձեռնարկությունների սարքավորումների մի մասը կուղարկվի վիետնամական գործարաններ:

 

Կադրերի կրճատումը կանցկացվի ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում: