Մոդելները ներքնազգեստի նոր հավաքածուն ցուցադրել են մետրոյի կայարանում` ուղևորների ներկայությամբ (լուսանկարներ)
Լոնդոնյան մետրոյի ուղևորներին զարմացրել է հրապուրիչ մոդելների խումբը, ովքեր նրանց են միացել աշխատանքի ճանապարհին:
Ինչպես Daily Mail-ը` Լոնդոնի Northern Line կայարանով աշխատանքի շտապող ուղևորները հետաքրքիր «զարթուցիչ ահազանգ» են ստացել` ներքնազգեստի նոր հավաքածուն գովազդող մոդելների` ստորգետնյա մետրոյում հայտնվելով:
Լոնդոնի տրանսպորտը երկուշաբթի թույլտվություն է տվել պոդիումային ցուցադրություն անցկացնել նոր վերաբացված կայարանում:
Bluebella բրենդի ներկայացուցիչ մոդելները ապրանքանիշի նորույթները ցուցադրել են ուղևորների շրջանում, մինչդեռ ուղևորներից շատերը, թվում է, չեն էլ նկատում նրանց, ինչպես երևում է լուսանկարներում:
















