Մուշեղ Պետոյանը դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից
Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Պետոյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:
Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Տեղեկացնեմ, որ պատգամավոր Մուշեղ Պետոյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սահակյանը:
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունն իրենց դիմումի համաձայն լքել են նաև պատգամավորներ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Դավիթ Քոչարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը:
Նրանք հայտարարել են, որ այսուհետ Ազգային ժողովում հանդես են գալու որպես անկախ պատգամավոր: Պատգամավոր Մելիք Մանուկյանն ԱԺ նախագահին մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել:










