Կոլումբիայի ոստիկանությունը 3 տոննա կոկաին է առգրավել Պանամայի հետ սահմանին

14:09 • 26.02.15

Կոլումբիայի ոստիկանությունը 80 միլիոն եվրո արժողությամբ ավելի քան 3 տոննա կոկաին է առգրավել, գրում է euronews.com-ը:

 

Պաշտոնական տվյալներով՝ թմրանյութերը պահված են եղել Պանամայի հետ սահմանին գտնվող ջունգլիներում՝ հողում արված փոսերի մեջ, և ծածկված են եղել փայտերով:

 

Կասկածներ կան, որ կոկաինի մեծաքանակ փաթեթները պատրաստվում էին տեղափոխել Մեքսիկա:

 

Նշվում է, որ ոստիկանության կողմից տխրահռչակ Usuga հանցախմբի դեմ վերջին շաբաթների ընթացքում մի շարք գործողություններ են ձեռնարկվել: 

 

Colombian police seize 3 tonnes of cocaine near Panama