Ձիերի սմբակների դոփյուն. Rolls-Royce-ը եզակի օրինակով Phantom է թողարկել (լուսանկարներ)
Rolls-Royce ընկերության հատուկ պատվերների պատասխանատու բաժինը Phantom է թողարկել։ Al-Adiyat անվանումով մեքենան, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «Ձիերի սմբակների դոփյուն քարերի վրա», ստեղծվել է եզակի օրինակով, գրում է Корреспондент-ը։
Մեքենան ներկված է 2 գույնով՝ կարմիր և սպիտակ։ Սրահը նույնպես այդ 2 երանգներով է պատրաստված։ Rolls-Royce Al-Adiyat մոդելի տեխնիկական բնութագրերի մասին դեռևս տեղեկություններ չկան։

















