Սիրիայում «Իսլամական պետության» կողմից առևանգված քրիստոնյաների թիվը հասել է 220-ի

16:13 • 26.02.15

Սիրիայի հյուսիս-արևելքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները երեք օր տևած գրոհի ժամանակ առևանգել են առնվազն 220 քրիստոնյայի: Այդ մասին հայտնել է Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային խումբը, հաղորդում է The Huffington Post-ը:

 

Առևանգումները տեղի են ունեցել, երբ «Իսլամական պետությունը» գրոհել է Հասաքե քաղաքի մոտակայքում գտնվող 10 գյուղ, որոնք բնակեցված են քրիստոնյաներով:

 

Հարյուրավոր քրիստոնյաներ փախել են Հասաքե շրջանի երկու հիմնական քաղաքներ:

 

«Այժմ ԻՊ-ի հսկողության տակ է գտնվում տասը քրիստոնեական գյուղ: Նրանք իրենց տարածքներ են տարել գյուղերից առևանգված մարդկանց»,- ասել է մոնիթորինգային խմբի ղեկավար Ռամի Աբդուլրահմանը: