Ապօրինի հատումների դեմ պայքարի խորհրդի նախագահի պաշտոնում վարչապետին կփոխարինի փոխվարչապետը
Այսօր կառավարությունը հերթական նիստը հավանության արժանացրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած՝ 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց, որ վարչապետին այս խորհրդում որպես նախագահ փոխարինի փոխվարչապետ Վաչե Գաբիրելյանը:
Նշենք, որ խորհրդի նախագահի տեղակալ է նշանակված ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, խորհրդի կազմում են նաև գործադիրի այլ անդամներ, ինչպես նաև ՀԿ ներկայացուցիչներ:










