Ֆտորացված ջուրն սպառնում է վահանաձև գեղձի խանգարումների պատճառ դառնալ
Քաշի ավելացումը, հոգնածությունը և ընկճվածությունը կարող են առաջանալ ոչ բավականաչափ ակտիվ վահանաձև գեղձի աշխատանքով: Իսկ վահանաձև գեղձի հետ խնդիրներ հաճախ առաջանում են օգտագործվող ջրում ֆտորի բարձր պարունակության հետևանքով:
Ինչպես գրում է meddaily.ru-ն` The Daily Mail-ին հղումով, Քենթի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ չափազանց ֆտորացված ջուրն Անգլիայում հանգեցրել է հիպոթիրեոզով տառապող անձանց թվի աճին:
Այս հայտարարության հետ, սակայն, համաձայն չեն բոլորը: Առողջապահական ոլորտի աշխատակիցները համոզված են, որ ֆտորացված ջուրն անվտանգ է: Ֆտորն ավելացվում է ջրի և մածուկի մեջ, սակայն պետք է հաշվի առնել ֆտորի բնական պարունակությունը տվյալ տարածաշրջանում:










