1999 թվականի Vosne-Romanee Cros Parantoux-ի 12 շիշն աճուրդում վաճառվել է ավելի քան 140.000 դոլարով

14:30 • 26.02.15

Բուրգունդիայից արտադրող Հենրի Ջայերի 1999 թվականի Vosne-Romanee Cros Parantoux-ի 12 շիշը Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 148 200 դոլարով, հաղորդում է Bloomberg-ը:

 

Ջայերի 1996 թվականի Cros Parantoux-ի 12 շիշը վաճառվել է 117 325 դոլարով, իսկ նույն խաղողի այգուց 1985 թվականի գինու մեծ շիշը վաճառվել է 39 520 դոլարով: Աճուրդում ներկայացված են եղել Կալիֆորնիայում ապրող ներկրող Մարտին Սոնիեի հավաքածուից գինիներ:

 

Վերջին մի քանի տարիներին աճուրդներում զգալիորեն աճել է Բուրգունդիայից գինիների պահանջարկը, քանի որ ասիացի գնորդները և այլ հավաքորդներ սկսել են իրենց ուշադրությունը կենտրոնացնել ավելի շատ այդ շրջանի, քան Բորդոյի գինիների վրա, որոնք հատկապես պահանջված էին 2010 և 2011 թվականներին անցկացված աճուրդներում: