Apple ընկերությունը հայտարարել է մարտի 9-ին կայանալիք շնորհանդեսի մասին

11:07 • 27.02.15

Apple ընկերությունը հայտարարել է մարտի 9-ին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք «հատուկ շնորհանդեսի» մասին, որտեղ սպասվում է նոր արտադրանքի ցուցադրություն։ Մասնագետներն այժմ փորձում են գուշակել, թե հատկապես ինչ նորույթ է պատրաստել ընկերությունը, գրում է hitech.newsru.com-ը։

 

«Վառ գույներով արված հրավերում պարզապես մի բան է նշված, սակայն դա շատ բազմանշանակ արտահայտություն է՝ Spring Forward, որը կարելի է հասկանալ որպես «Գարնանն ընդառաջ» կամ «Ցատկ առաջ»»,- ասել է Լոս Անջելեսում ներդրողներից մեկը, ով ստացել է նման նամակ։

 

Շնորհանդեսը կկայանա Յերբա Բուենայի արվեստների կենտրոնում և կսկսվի տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին։

 

Մի շարք փորձագետներ ենթադրում են, որ Apple-ը կներկայացնի ինտերակտիվ Apple Watch ժամացույցը։

 

2010-ից սկսած՝ ընկերությունը շուկա դուրս չի եկել բոլորովին նոր արտադրանքով։ Հենց այդ պատճառով էլ շատերը սենսացիա են ակնկալում նոր շնորհանդեսից։

 

Այլ վերլուծաբաններ կարծում են, որ Apple-ը կցուցադրի MacBook Air համակարգչի նոր տարբերակը։ Մյուս մասը չի բացառում, որ մարտի 9-ին կկայանա iPad Pro պլանշետի շնորհանդեսը, իսկ, հնարավոր է, կներկայացվի ամենասպասված Apple TV հեռուստացույցը։


 

Apple ընկերությունը հայտարարել է մարտի 9-ին կայանալիք շնորհանդեսի մասին