Մերձավոր արևելքը համաճարակային ռումբ է. հետազոտություններ

01:09 • 27.02.15

Պարսից ծոցում ուղտերի մոտ 90 տոկոսը MERS-CoV մերձարևելյան վիրուսի կրողներ են: Ինչպես հաղորդում է meddaily.ru-ն` Arab News-ին հղումով,  համաճարակաբանները պնդում են պատվաստումներ անցկացնել, քանի որ առողջապահության նախարարության  տվյալներով` վիրուսը կարող է տարածվել մեկ մետր շառավղով:


Շրջաններից մեկում, օրինակ,  ուղտերի 50 տոկոսը վիրուսակիրներ են: Վարակված կենդանու հետ շփվող մարդը կարող է հետագայում վիրուսը փոխանցել հարազատներին` առանց որևէ  նկատելի աշխտանիշ ունենալու: Ուղտերի զանգվածային բնաջնջումը լուծման եղանակ չէ: Ինչպես կոչ են անում մասնագետները` անհրաժեշտ է նրանց համար պատվաստանյութ մշակել, իսկ մարդիկ պետք է խուսափեն կենդանիների հետ շփումից կամ ձեռնոցներ և դիմակներ կրեն:

 

Շնչառական խնդիրների ի հայտ գալուն պես վիրուսի  տեսակը  պարզելու համար  6-8 ժամ է անհրաժեշտ, որի ընթացքում մարդը պետք է մեկուսացված  լինի:



 

Մերձավոր արևելքը համաճարակային ռումբ է. հետազոտություններ