Մարդուն հաջողվել է մտքի ուժով կառավարել անօդաչուն (տեսանյութ)

13:25 • 27.02.15

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացել է Brainflight նախագծի շնորհանդեսը, որի շրջանակում մարդը կարողացել է բացառապես մտքի ուժով օդ բարձրացնել, վայրէջք կատարել ու կառավարել անօդաչու թռչող սարքի շարժումները:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, օպերատորի գլխին հագցրել են էնցեֆալոգրաֆիական գլխադիր, որը չափում է կրողի ուղեղի ակտիվությունը: Մարդն արել է անօդաչուի կառավարման համար անհրաժեշտ շարժումները, իսկ հատուկ ծրագիրն ուղեղի ազդակները վերածել է սարքի համար ընկալելի հրահանգների:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այս մեթոդի ուսուցման համար բավական քիչ ժամանակ է պահանջվում: Բացի այդ, այն լիովին անվտանգ է առողջության համար:

 

«Մեր մոտեցումը թույլ կտա ինքնաթիռները կառավարել նույնպիսի հեշտությամբ, ինչպես որ մարդիկ քայլում ու վազում են: Արդյունքում պրոֆեսիոնալ օդաչուների ծարաբեռնվածությունը կնվազի, բացի այդ՝ բազմաթիվ հաշմանդամներ կյուրացնեն այս մասնագիտությունը»,-նշել են նախագծի հեղինակները:

 

 

Մարդուն հաջողվել է մտքի ուժով կառավարել անօդաչուն (տեսանյութ)