Monohm-ը ստեղծել է «անտիկվար» սմարթֆոն, որը նմանը չունի (լուսանկարներ)

16:14 • 27.02.15

Կալիֆորնիական Monohm ընկերությունը հայտարարել է Runcible յուրահատուկ սմարթֆոնի ստեղծման մասին, գրում է korrespondent.net-ը:

 

Հեռախոսն անսովոր դիզայներական լուծում ունի: Runcible-ը ստեղծված է անտիկվար գրպանի ժամացույցի տեսքով և ունի փայտե կափարիչ։

 

Նորույթը կարող է իրականացնել սարքի համար բոլոր ստանդարտ գործառույթները. զանգեր իրականացնել, sms-ներ ուղարկել, աշխատել հավելվածների հետ...

 

Նոր սմարթֆոնի ստեղծմամբ զբաղվում են Օբրի Անդերսոնը, Ջեյսոն Պրոկտորը և Ջորդ Արիոլան, ովքեր ժամանակին աշխատել են Sony և Apple կորպորացիաների համար: 

 

 

Monohm-ը ստեղծել է «անտիկվար» սմարթֆոն, որը նմանը չունի (լուսանկարներ)