Շվեյցարուհի արվեստագետը մերկ շրջել է գերմանական թանգարանում. լուսանկար

01:25 • 27.02.15

Շվեյցարուհի նկարչուհի Միլո Մոյրեն մերկ շրջել է Մյունսթեր քաղաքի LWL արվեստի և մշակույթի թանգարանում:

«Գազետան» հայտնում է, որ նկարչուհին «Մերկ կյանք» ցուցահանդեսի գործերի ֆոնին շրջել է մորեմերկ՝ գրկին՝ երեխա: Ցուցահանդեսում ներկայացված են եղել, մասնավորապես, Ֆրենսիս Բեյքոնի և Դեյվիդ Հոքնիի աշխատանքները:

 

Նախկինում Մոյրեն արդեն մերկ վիճակում հայտնվել էր հասարակության մեջ: Այս անգամ նա միայն բարձրակրունկ կոշիկով է եղել:

 

32-ամյա արվեստագետը նախկինում մերկ վիճակում ավտոբուս է նստել՝ կրելով միայն պայուսակ և կոշիկ: 

Շվեյցարուհի արվեստագետը մերկ շրջել է գերմանական թանգարանում. լուսանկար